Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 15-ից, ինչպես նաև բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Մինչև սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով (այսուհետ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

3. Մինչև սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ մտնելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բողոքները ներկայացվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:

4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բողոքների քննության արդյունքով գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտության դեպքում այն նոր քննության է ուղարկում հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:

5. (կետը չեղյալ է ճանաչվել 26.06.23 ՀՕ-226-Ն)

6. Սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:

(29-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-173-Ն, 26.06.23 ՀՕ-226-Ն)

(26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 27

Երևան

ՀՕ-576-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։