Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործել է մինչև 2023-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 19.

Օրենսգրքի 308-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 308. Վճարման կարգադրություն արձակելու գործերի ենթակայությունը և ընդդատությունը

1. Վճարման կարգադրություն արձակելու գործը ենթակա է առաջին ատյանի դատարանին, եթե առկա չէ կողմերի միջև կնքված պայմանագիր, որով կողմերը որոշել են տվյալ պայմանագրից բխող որոշակի դրամական պարտավորությունը չկատարելու դեպքում վճարման կարգադրություն արձակելու դիմումը ներկայացնել նոտարին:

2. Առաջին ատյանի դատարանին ենթակա վճարման կարգադրություն արձակելու գործը քննում է պարտապանի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարանը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։