Հոդված 345.1. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը
Հոդված 345.1. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը
1. Նոտարի կողմից արձակված՝ կողմերի համար պարտադիր դարձած վճարման կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
2. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը կարող է ներկայացվել այն կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
3. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է՝
1) պարտապանի հաշվառման (բնակության) վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե պարտապանը ֆիզիկական անձ է.
2) պարտապանի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, եթե պարտապանն իրավաբանական անձ է: