Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-06-08։Բացել գործող տեքստը

Հոդված 345.2. Դիմումին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2023-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 345.2. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում նշվում են՝

1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,

2) վճարման կարգադրության կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը,

3) վճարման կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը,

4) վճարման կարգադրությունը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները,

5) վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:

2. Վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝

1) վճարման կարգադրության օրինակը,

2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը,

3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և նոտարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:

3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է նոտարի կողմից արձակված վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 345.1-ին հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։