Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաև բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Մինչև սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով (այսուհետ՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:
3. Մինչև սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ մտնելը հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բողոքները ներկայացվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:
4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բողոքների քննության արդյունքով գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտության դեպքում այն նոր քննության է ուղարկում հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:
5. Սույն օրենքի 19-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 2-րդ կետը և 23-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից:
6. Սույն օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 27
Երևան
ՀՕ-576-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: