Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ հոդվածներով.
Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ հոդվածներով.
«Հոդված 15.1. Ծառայության պետը
1. Ծառայության պետի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ծառայության պետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
2. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: