Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Ազգային ժողովի նախագահի պետական պահպանությունը
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում։
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
3. Պաշտոնաթող Ազգային ժողովի նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 5 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող Ազգային ժողովի նախագահներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ՝ հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը:»։