Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի և 17-րդ հոդվածով լրացվող 17.1-ին հոդվածի 13-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Հանրապետության նախագահների, նշանակված վարչապետների և ընտրված Ազգային ժողովի նախագահների վրա:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-610-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։