Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին կետից հանել «անվտանգության ապահովմանն ուղղված» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պահպանվող օբյեկտներում կազմակերպելու և իրականացնելու օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների և կազմակերպությունների ներգրավմամբ իր իրավասության շրջանակներում՝ նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ապահովման նկատմամբ հսկողություն.».

3) 6-րդ կետի «պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում» բառերը փոխարինել «պահպանվող օբյեկտներում» բառերով.

4) 9-րդ կետը «այդ վայրերից» բառերից հետո լրացնել «, եթե դրանք կարող են խոչընդոտող արգելք հանդիսանալ պետական պահպանության իրականացման համար» բառերով.

5) 13-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «՝ իր իրավասության շրջանակներում» բառերով, իսկ նույն կետի «մատուցել» բառը փոխարինել «մատուցելու՝ Կառավարության սահմանած կարգով» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։