Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. Ծառայության ծառայողի վարձատրությունը
1. Ծառայության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
2. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
3. Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման՝ սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա:
4. Ծառայության ծառայողները հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորմանը մասնակցում են կամավոր:
5. Ծառայության ծառայողների պաշտոն առաջին անգամ զբաղեցնող ծառայողները կարող են դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար՝ պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:
6. Ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնող, հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորված և սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարը վճարվում է երկու տարի ժամկետով: Հավելավճարի վճարումը շարունակելու նպատակով ծառայողը կարող է դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց առնվազն երկու ամիս առաջ:
7. Հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո:
8. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը կարող է դիմել հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
9. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմած ծառայողը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
10. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
1) հաշվարկել հավելավճար.
2) շարունակել հավելավճարի հաշվարկումը.
3) չհաշվարկել հավելավճար:
11. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած ծառայողը տվյալ տարվա ընթացքում հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցնելու համար կարող է դիմել ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
12. Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվող ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
13. Ծառայության ծառայողներին սույն հոդվածով սահմանված հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Սույն մասի համաձայն հավելավճար հաշվարկելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չեն հաշվարկվում:»: