Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողություններ կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`

1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից նման գործողությունների կատարման ընթացքում.

2) անհապաղ զեկուցել վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պետին հետագա պահպանությունն իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի ներկայացմամբ և ծառայության պետի որոշմամբ կամ անմիջականորեն ծառայության պետի որոշմամբ այդ գործողությունների կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից վարչական զանցանքի կամ հանցագործության (հակաիրավական արարքի) ակնհայտ հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում ծառայության պետի ներկայացմամբ՝ վարչապետի որոշմամբ պետական պահպանությունը կարող է դադարեցվել:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց պետական պահպանությունն իրականացում է բացառապես ծառայությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։