Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետներին սույն մասով նախատեսված պետական պահպանության ժամկետի ավարտից հետո պետական պահպանություն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ՝ հաշվի առնելով նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի առկայության, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գործունեության բնույթը: Պաշտոնաթող վարչապետների՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կարող է տրամադրվել մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության պետին:»: