Հոդված 16.4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի փոխգործելիությունը, ոլորտային կադաստրների ինտեգրումը և տարածական տվյալների օգտագործման և փոխանակման քաղաքականությունը
Հոդված 16.4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի փոխգործելիությունը, ոլորտային կադաստրների ինտեգրումը և տարածական տվյալների օգտագործման և փոխանակման քաղաքականությունը
1. Կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաև կատարման ժամկետները սահմանում է լիազոր մարմինը։
2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով ազգային գեոպորտալի միջոցով ապահովում է բազային քարտեզագրական շերտերի հասանելիությունը։
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիություն ազգային գեոպորտալի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատում է լիազոր մարմինը։
(16.4-րդ հոդվածը լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)