Հոդված 8. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Հոդված 8. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
(վերնագիրը փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքների նկատմամբ ներկայացվող տեխնիկական պահանջները, նորմերը և ստանդարտները:
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատում է կոմիտեն: Այդ փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար:
3. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:
Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են`
ա) պետական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական և տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.
բ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների, տարածական տվյալների ենթակառուցվածքի տեխնիկական նախագծերը և տեխնիկական հաշվետվությունները:
(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, փոփ., լրաց. 10.12.21 ՀՕ-431-Ն)
(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)