Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 20. Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում

գործել է մինչև 2023-02-19Բացել ARLIS-ում

Հոդված 20. Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում

(վերնագիրը խմբ. 10.12.21 ՀՕ-431-Ն)

Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(20-րդ հոդվածը խմբ., փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)

(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։