Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-02-19-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 6. ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2023-02-19ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Պետական կառավարման մարմինը`

ա) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

բ) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

գ) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

դ) իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանումը.

ե) վարում է այդ բնագավառին առնչվող տեղական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական և տարածական տվյալների բանկը.

զ) կոմիտեին սահմանված կարգով տրամադրում է գեոդեզիական և քարտեզագրական բնույթի նյութեր ու տարածական տվյալներ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ստանդարտներով:

է) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-301-Ն)

(6-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-301-Ն, լրաց., փոփ. 10.12.21 ՀՕ-431-Ն)

(10.12.21 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։