Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) դեբետային գումար՝ Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հաշվանցման (պակասեցման) արդյունքում առաջացած՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված` պետական բյուջեից փոխհատուցման ենթակա հարկի գումար կամ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված և նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված նախորդ` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում ներառված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա հարկի գումարների դրական տարբերություն կամ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված՝ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումար.».
2) 8-րդ կետը «պարտավորությունների» բառից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների,» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) վարչական ակտի միասնական հաշիվ՝ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.».
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, բացառությամբ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունների, որը կարող է առաջանալ՝
ա. միասնական հաշվին կատարված վճարումից,
բ. հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) ներկայացման արդյունքում միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարներից,
գ. վարչական ակտի միասնական հաշվից միասնական հաշվին գումարների մուտքագրումից,
դ. հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկների հիման վրա հարկային մարմնի կողմից առաջադրված պարտավորությունների վերաբերյալ հարկային ծառայողի գործողության (անգործության) բողոքարկման մասով դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից,
ե. միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված՝ միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարներից կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներից.».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.
«10.1) վարչական ակտի միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված պարտավորությունները, որը կարող է առաջանալ՝
ա. վարչական ակտի միասնական հաշվին կատարված վճարումից,
բ. միասնական հաշվից վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումից,
գ. հարկային մարմնի ընդունած վարչական ակտի բողոքարկման մասով դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից,
դ. ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում պարտավորության պակասեցումից կամ վարչական ակտի միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների ավելացումից.»: