Հոդված 19. Օրենսգրքի 319-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենսգրքի 319-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար)» բառերը փոխարինել «որպես Օրենսգրքով սահմանված չափից ավել վճարված գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), որը ենթակա է մուտքագրման միասնական հաշվին» բառերով.
2) 3-րդ մասի «ճշտված հարկային հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հարկային հաշվարկում» բառերը փոխարինել «՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի ճշտված միասնական հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով՝ ճշտված և նախորդ հաշվարկում» բառերով, իսկ նույն մասի երկրորդ նախադասությունը «պարտավորություն» բառից հետո լրացնել «կամ դեբետային գումարից նվազեցվող գումար» բառերով.
3) 4-րդ մասը «կանխավճարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հանրային ծառայության կարգավորման պարտադիր վճարի պարտավորությունները» բառերով.
4) 5-րդ մասի «որոնք համարվում են դեբետային գումարներ), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում՝ սկզբնական հարկի վճարման վերջնաժամկետից սկսած՝ հաշվարկվում են տույժեր» բառերը փոխարինել «որոնք մուտքագրվում են միասնական հաշվին` Օրենսգրքի 74-րդ կամ Օրենսգրքի 95-րդ հոդվածին համապատասխան), իսկ հարկային պարտավորության առաջացման դեպքում հաշվարկվում են տույժեր՝ Օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Հարկային պարտավորությունների հաշվառման, դրանց մարման վերաբերյալ հարկային մարմինը յուրաքանչյուր հարկ վճարողի մասով վարում է անձնական հաշվի քարտ՝ էլեկտրոնային եղանակով: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը: Անձնական հաշվի քարտը վարվում է առանձին-առանձին՝
1) ըստ հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների.
2) ըստ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների:»: