Հոդված 8. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝
Հոդված 8. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասի 1-ին կետի «գումարների» բառը փոխարինել «ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Ակցիզային հարկի մասով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվարկն ակցիզային հարկի մասով հաշվի չի առնվում), երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից:»: