Հոդված 10. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝
Հոդված 10. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝
1) «ա» ենթակետի «համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ» բառերը փոխարինել «վերջին օրը ներառյալ» բառերով.
2) «բ» ենթակետի «մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերով.
3) «գ» ենթակետից հանել «, եթե սույն ենթակետով այլ բան սահմանված չէ: ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների ներմուծման ճշտված հարկային հայտարարագիրը մինչև հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ ներկայացնելու և մինչև այդ օրը ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները վճարված լինելու դեպքում ներմուծման ճշտված հարկային հայտարարագրով արտացոլված ԱԱՀ-ի լրացուցիչ գումարները հաշվանցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերը: