Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը

գործել է մինչև 2020-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 5. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը

1. Խաղալիքների՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունն ապահովվում է կատարելով՝

1.1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի հիգիենիկ անվտանգության պահանջները․

1.2. անմիջականորեն՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջները (բացառությամբ սույն կետի 1․1 ենթակետում նշված պահանջների) կամ Ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջները, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:

2. Խաղալիքների հետազոտությունների (փորձարկումների) մեթոդները սահմանվում են Ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները, որոնք անհրաժեշտ են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատումն (հավաստումն) իրականացնելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։