Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

գործել է մինչև 2020-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 7. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջները բավարարող և Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն համապատասխանության հավաստում անցած խաղալիքները պետք է ունենան Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։

2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է շուկայում խաղալիքները շրջանառության մեջ դնելուց առաջ:

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է անմիջականորեն խաղալիքի և (կամ) խաղալիքի փաթեթվածքի (սպառողական, խմբային, տրանսպորտային) և (կամ) պիտակի, մեդալիոնի, պիտականվան (այդ թվում՝ ներկարովի պիտականվան), թերթիկ-ներդիրի վրա, ինչպես նաև բերվում է դրան կից ներկայացվող շահագործման փաստաթղթերում։

Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է խաղալիքի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում հստակ և պարզ պատկերում ապահովող ցանկացած եղանակով։

Մի քանի մասերից բաղկացած խաղալիքների համար Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը դրվում է այն մասերի վրա, որոնք կարող են առանձին տեղադրվել շուկայում։

4. Խաղալիքները մակնշվում են Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով Մաքսային միության, ԵվրԱզԷՍ-ի այն բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա և որոնցով նախատեսվում է տվյալ նշանը դնելը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։