Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Համապատասխանության հավաստումը

գործել է մինչև 2020-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 6. Համապատասխանության հավաստումը

1. Մինչ շուկայում շրջանառության մեջ դնելը խաղալիքները պետք է անցնեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների համապատասխանության հավաստումը։

2. Խաղալիքների համապատասխանության հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով։

Սերտիֆիկացումն անցկացվում է Մաքսային միության՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմնի (այսուհետ՝ սերտիֆիկացման մարմին) կողմից՝ ըստ սերտիֆիկացման 1ս, 2ս, 3ս ընթացակարգերի, Մաքսային միության Հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության գնահատման (հավաստման) տիպային ընթացակարգերի կիրառման կարգի մասին հիմնադրույթին համապատասխան։

Սերտիֆիկացման նպատակով փորձարկումներն անց է կացնում Մաքսային միության՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված՝ փորձարկման հավատարմագրված լաբորատորիան (կենտրոնը) (այսուհետ՝ փորձարկման հավատարմագրված լաբորատորիա (կենտրոն))։

Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 1.2 ենթակետում նշված ստանդարտները չկիրառելու կամ դրանց բացակայության դեպքում խաղալիքների համապատասխանության հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով (1ս, 2ս, 3ս ընթացակարգեր)՝ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան։

3. Սերիական արտադրության խաղալիքների սերտիֆիկացումն իրականացվում է 1ս, 2ս ընթացակարգերով։ Սերտիֆիկացման անցկացման համար խաղալիքների նմուշառումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը կամ նրա կողմից լիազորված անձինք։

Խաղալիքների խմբաքանակի սերտիֆիկացումն իրականացվում է 3ս ընթացակարգով։ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում պատրաստված խաղալիքների խմբաքանակը ներկայացնում է պատրաստողը, Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող խաղալիքների խմբաքանակը՝ ներմուծողը կամ պատրաստողի կողմից լիազորված անձը։ Սերտիֆիկացման անցկացման համար խաղալիքների նմուշառումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը կամ նրա կողմից լիազորված անձը։

4. Խաղալիքների սերտիֆիկացում անցկացնելիս (ընթացակարգեր 1ս, 2ս, 3ս)՝

4.1. պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը), ներմուծողը սերտիֆիկացման մարմնին են տրամադրում խաղալիքների՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի լրակազմ, որը ներառում է՝

փաստաթուղթ, ըստ որի պատրաստվել է խաղալիքը (ընթացակարգեր 1ս, 2ս),

խաղալիքի տիպային նմուշի (նմուշների) գունավոր պատկերը,

խաղալիքի կոնստրուկտորական փաստաթղթերի պատճենները կամ տիպային նմուշի (նմուշների) տեխնիկական նկարագիրը,

հումքի, նյութերի և լրակազմող արտադրատեսակների մասին տեղեկություններ, դրանք պատրաստողների և ներմուծողների մասին տեղեկություններ (ընթացակարգեր 1ս, 2ս),

շահագործման փաստաթղթեր (առկայության դեպքում),

ստանդարտների ցանկ, որոնց պահանջներին պետք է համապատասխանեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 1.2 ենթակետում նշված Ստանդարտների ցանկից խաղալիքները (պատրաստողի կողմից դրանց կիրառման դեպքում),

խաղալիքների արտադրության կառավարման համակարգման մասով համապատասխանության սերտիֆիկատ (ընթացակարգ 2ս),

պայմանագիր (մատակարարման պայմանագիր) կամ ապրանքն ուղեկցող փաստաթղթեր (խաղալիքների խմբաքանակի համար) (ընթացակարգ 3ս)։

4.2. Սերտիֆիկացման մարմինը՝

4.2.1. անցկացնում է խաղալիքների նույնականացում․

4.2.2. կազմակերպում է խաղալիքի նմուշի (նմուշների) փորձարկումների անցկացումը Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված պահանջներին համապատասխանության մասով և անցկացնում է փորձարկումների արձանագրության (արձանագրությունների) վերլուծություն.

4.2.3. անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն (ընթացակարգ 1ս).

4.2.4. տալիս է միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատ՝ հաստատված Հանձնաժողովի կողմից։

Սերիական արտադրության խաղալիքների համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը 5 տարուց ոչ ավելի է, խաղալիքների խմբաքանակի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում,

4.3. պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը), ներմուծողը՝

4.3.1. դնում են Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը,

4.3.2. համապատասխանության հավաստումն ավարտելուց հետո ձևավորում են խաղալիքների մասով փաստաթղթերի լրակազմը, որը ներառում է՝

սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված փաստաթղթերը,

փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),

արտադրության վիճակի վերլուծության արդյունքները (ընթացակարգ 1ս),

համապատասխանության սերտիֆիկատը:

4.4. Սերտիֆիկացման մարմինը՝

անցկացնում է տեսչական հսկողություն սերտիֆիկացված խաղալիքների նկատմամբ՝

փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում (կենտրոնում) նմուշների փորձարկումներ անցկացնելու և (կամ) արտադրության վիճակը վերլուծելու միջոցով (ընթացակարգ 1ս),

փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում (կենտրոնում) նմուշների փորձարկումներ անցկացնելու և կառավարման համակարգերի սերտիֆիկացման հարցերով մարմնի կողմից խաղալիքների արտադրության կառավարման սերտիֆիկացված համակարգի տեսչական հսկողության արդյունքների վերլուծություն անցկացնելու միջոցով (ընթացակարգ 2ս)։

5. Խաղալիքների սերտիֆիկացումն անցկացնելիս Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 1.2 ենթակետում նշված Ստանդարտների ցանկից ստանդարտները չկիրառելու կամ դրանց բացակայության դեպքում (ընթացակարգեր 1ս, 2ս, 3ս)՝

5.1. պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը), ներմուծողը սերտիֆիկացման մարմնին են տրամադրում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին խաղալիքների համապատասխանությունը հավաստող՝ խաղալիքների մասով փաստաթղթերի լրակազմը, որը ներառում է՝

փաստաթուղթը, ըստ որի հիման վրա պատրաստված է խաղալիքը (ընթացակարգեր 1ս, 2ս)

խաղալիքի տիպային նմուշի (նմուշների) գունավոր պատկերը,

կոնստրուկտորական փաստաթղթերի պատճենները կամ խաղալիքի տիպային նմուշի (նմուշների) տեխնիկական նկարագրությունը,

շահագործման փաստաթղթերը (առկայության դեպքում),

հումքի, նյութերի և լրակազմող արտադրատեսակների մասին տեղեկությունները, դրանք պատրաստողների և ներմուծողների մասին տեղեկություններ (ընթացակարգեր 1ս, 2ս),

Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների կատարումը հավաստող՝ ընդունված տեխնիկական լուծումների նկարագրությունը և ռիսկերի գնահատումը

խաղալիքների արտադրության կառավարման համակարգման մասով համապատասխանության սերտիֆիկատ (ընթացակարգ 2ս),

պայմանագիր (մատակարարման պայմանագիր) կամ ապրանքն ուղեկցող փաստաթղթեր (խաղալիքների խմբաքանակի համար) (ընթացակարգ 3ս)։

5.2. Սերտիֆիկացման մարմինը՝

5.2.1. անցկացնում է խաղալիքների նույնականացում,

5.2.2. անցկացնում է խաղալիքների սերտիֆիկացում՝ անմիջականորեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին:

Ընդ որում, Սերտիֆիկացման մարմինը՝

որոշում է Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների հիման վրա անվտանգության կոնկրետ պահանջները սերտիֆիկացվող խաղալիքների համար

անցկացնում է պատրաստողի կողմից ընդունված՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների կատարումը հաստատող տեխնիկական լուծումների վերլուծություն և ռիսկերի գնահատում

որոշում է Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված Ստանդարտների ցանկից հետազոտությունների (փորձարկումների) մեթոդներ սահմանող ստանդարտները կամ դրանց բացակայության դեպքում որոշում է հսկողության, չափումների և փորձարկումների մեթոդիկաները՝ անվտանգության կոնկրետ պահանջներին խաղալիքների համապատասխանությունը հավաստելու համար,

կազմակերպում է խաղալիքների փորձարկումների անցկացումը և անցկացնում է փորձարկումների արձանագրության (արձանագրությունների) վերլուծություն

5.2.3. անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն (ընթացակարգ 1ս)․

5.2.4. տալիս է Հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատ։

Սերիական արտադրության խաղալիքների համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը 5 տարուց ոչ ավելի է, խաղալիքների խմբաքանակի համար համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում,

5.3. պատրաստողը (պատրաստողի կողմից լիազորված անձը), ներմուծողը՝

5.3.1. դնում են Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանը,

5.3.2. համապատասխանության հավաստումը ավարտելուց հետո ձևավորում են խաղալիքների մասով փաստաթղթերի լրակազմը, որում ներառում են՝

սույն կետի 5.1 ենթակետով նախատեսված փաստաթղթերը,

փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),

արտադրության վիճակի վերլուծության արդյունքները (ընթացակարգ 1ս),

համապատասխանության սերտիֆիկատը։

5.4. Սերտիֆիկացման մարմինն անցկացնում է սերտիֆիկացված խաղալիքների տեսչական հսկողություն ՝

փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում (կենտրոնում) նմուշների փորձարկում անցկացնելու և (կամ) արտադրության վիճակը վերլուծելու միջոցով (ընթացակարգ 1ս),

փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում (կենտրոնում) նմուշների փորձարկումներ անցկացնելու և կառավարման համակարգերի սերտիֆիկացման հարցերով մարմնի կողմից խաղալիքների արտադրության կառավարման սերտիֆիկացված համակարգի տեսչական հսկողության արդյունքների վերլուծություն անցկացնելու միջոցով (ընթացակարգ 2ս)։

6. Խաղալիքների մասով փաստաթղթերի լրակազմը պետք է պահվի Մաքսային միության անդամ պետությունների տարածքում՝

խաղալիքների մասով՝ պատրաստողի մոտ (պատրաստողի կողմից լիազորված անձի մոտ)՝ այդ խաղալիքները արտադրությունից հանելու (դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում,

խաղալիքների խմբաքանակի մասով՝ ներմուծողի մոտ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։