Հոդված 5. ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ
Հոդված 5. ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ
Մարտական է համարվում այն զենքը, որն օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների, քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումներում և պետական սուրհանդակային ծառայության (այսուհետ` պետական ռազմականացված կազմակերպություններ) սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
Մարտական զենքի և նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշներն արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեսակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն ընդունում են սպառազինման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների և ռազմամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: