Հոդված 14. Պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը
Հոդված 14. Պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը
1. Այն դեպքում, երբ արբիտրը իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթները առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են` ինքնաբացարկ հայտնելով, կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին: Այլ դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ այդ հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դատարան, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Արբիտրի մահվան (ներառյալ՝ դատարանի վճռով մահացած ճանաչելու) կամ նրան դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում արբիտրի լիազորությունները դադարում են:
2. Եթե սույն հոդվածի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արբիտրն ինքնաբացարկ է հայտնում, կամ կողմը համաձայնվում է նրա մանդատի դադարեցմանը, ապա դա չի ենթադրում սույն հոդվածով կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկի ընդունում:
(14-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)