Գլուխ 6 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ
Հոդված 30. Հաշտության համաձայնությունը
Հոդված 30. Հաշտության համաձայնությունը
1. Եթե արբիտրաժի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է գործի քննությունը և կողմերի խնդրանքով արբիտրաժային տրիբունալի կողմից առարկությունների բացակայության դեպքում համաձայնեցված պայմաններով կայացնում է վճիռ` հաշտության համաձայնության մասին:
2. Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է կայացվի սույն օրենքի 31-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և պետք է պարունակի նշում այն մասին, որ այն հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռ: Այդպիսի վճիռն ունի նույն կարգավիճակը և ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ: