Գլուխ 8.2 · ԱՐԲԻՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 36.4. Արբիտրի վարքագծի կանոնները
Հոդված 36.4. Արբիտրի վարքագծի կանոնները
1. Մշտապես գործող յուրաքանչյուր արբիտրաժային հաստատություն կարող է սահմանել վարքագծի կանոններ՝ սույն օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին և կանոններին համապատասխան:
2. Արբիտրի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր արբիտրների համար: