Հոդված 6. Օրենսգրքի 451-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենսգրքի 451-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս օֆերտան համարվում է ստացված այն պահից, երբ՝
1) այն մուտք է գործում հասցեատիրոջ նշած տեղեկատվական համակարգ կամ նրա կողմից կիրառվող կամ շահագործվող էլեկտրոնային հարթակ, կամ
2) այն հայտնաբերել է հասցեատերը, եթե օֆերտան ուղարկվել է հասցեատիրոջ չնշած տեղեկատվական համակարգ:»: