Հոդված 8. Օրենսգրքի 454-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 8. Օրենսգրքի 454-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ՝
1) այն մուտք է գործում հասցեատիրոջ նշած տեղեկատվական համակարգ կամ նրա կողմից կիրառվող կամ շահագործվող էլեկտրոնային հարթակ, կամ
2) այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե ակցեպտն ուղարկվել է նրա չնշած տեղեկատվական համակարգ:»: