Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 9. Օրենսգրքի 468-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենսգրքի 468-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի կարելի է փոփոխել, եթե այդպիսի փոփոխման հնարավորությունը նախատեսված է կողմերի միջև կնքված, պայմանագրի ընդհանուր պայմաններին հղում պարունակող պայմանագրով կամ օրենքով։

1.2. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի փոփոխելու դեպքում դրանք փոփոխող կողմը փոփոխության վերաբերյալ մյուս կողմին տեղեկացնում է կողմերի միջև համաձայնեցված այնպիսի եղանակով, որն ապահովում է կատարված փոփոխություններին մատչելի եղանակով և ամբողջապես ծանոթանալու, դրանք պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունները: Փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է մինչև փոփոխությունն ուժի մեջ մտնելը՝ ողջամիտ ժամկետում, եթե պայմանագրով, օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։