Հոդված 3. Կողմերի պարտավորությունները
Հոդված 3. Կողմերի պարտավորությունները
3.1. Վաճառողը պարտավորվում է.
3.1.1.* ապահովել Գնորդի անխափան էլեկտրամատակարարումը` ըստ արտաքին էլեկտրամատակարարման սխեմայի հուսալիության ցուցանիշների:
Առաքել Գնորդի էլեկտրական ցանց սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով էլեկտրաէներգիա և հզորություն.
3.1.2. վերականգնել Գնորդի ընդհատված էլեկտրամատակարարումը ______ ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան ԷՕԿ-ով սահմանված ժամանակահատվածը` ______ ժամ, եթե էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված չէ ԷՕԿ-ով և սույն Պայմանագրով սահմանված կարգով թույլատրվող դադարեցումներով կամ Գնորդի կողմից սպասարկվող էլեկտրամատակարարման համակարգի տարրերի վնասվածքներով:
Էլեկտրամատակարարման ընդհատման պայմանագրային ժամկետը գերազանցող յուրաքանչյուր դեպք համարվում է էլեկտրաէներգիայի թերամատակարարում.
3.1.3. պահպանել Կողմերի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետում էլեկտրաէներգիայի որակն ըստ գործող ստանդարտների պահանջների`
3.1.3.1. լարման շեղումը -5%≤V≤+5%
3.1.3.2. հաճախության շեղումը ±0,25Հց.
3.1.4. հայտնել Գնորդին` վերջինիս էլեկտրամատակարարման համակարգին միացված իր էլեկտրատեղակայանքներում կատարվող նորոգման աշխատանքների ժամկետների մասին` դրանք սկսելուց ոչ ուշ, քան ______ ժամ առաջ. եթե նորոգման ընթացքում պետք է հոսանքազրկվեն Գնորդի էլեկտրամատակարարման ցանցերը (մի մասը) կամ կատարվեն բեռի սահմանափակումներ: Վերջիններիս պարագայում Գնորդի նախնական համաձայնությունը պարտադիր է.
3.1.5. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով էլեկտրամատակարարման դադարեցումներ կիրառելու դեպքում ոչ ուշ, քան ___________ րոպեի ընթացքում _____________________________________________________________
(հեռագրով, հեռախոսագրով, հեռատիպով և այլն)
տեղեկացնել Գնորդին էլեկտրամատակարարման դադարեցման, իսկ սահմանափակումներ կիրառելու դեպքում` էլեկտրաէներգիայի և հզորության սպառման չափը մինչև պայմանագրով սահմանագրված տեխնոլոգիական (վթարային) մեծությունները սահմանափակման մասին.
3.1.6. չխոչընդոտել Գնորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և սահմանված կարգով անհրաժեշտ զննման համար.
3.1.7. անհապաղ տեղեկացնել Գնորդին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման մասին և այն վերացնել ոչ ուշ, քան ________ ժամվա ընթացքում: Խափանված հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկումը և փոխարինումից հետո կապարակնքումը կատարել Գնորդի (լիազորած անձի) ներկայությամբ.
3.1.8. ապահովել իր միույթներում տեղադրված` Գնորդին պատկանող էլեկտրասարքավորումների պահպանումը և դրանցում անսարքությունների հայտնաբերման դեպքում անհապաղ հայտնել Գնորդին:
3.2. Գնորդը պարտավորվում է.
3.2.1. ընդունել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված հզորության և էլեկտրաէներգիայի պայմանագրային մեծություններին համապատասխան.
3.2.2. վճարել ստացած էլեկտրաէներգիայի դիմաց` ԷՕԿ-ով նախատեսված կարգով, եթե սույն Պայմանագրի 10-րդ հոդվածով Կողմերը վճարման այլ կարգ չեն նախատեսում.
3.2.3. անհապաղ տեղեկացնել Վաճառողին էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման մասին: Պայմանագրի 3.1.2. կետով սահմանված կարգը խախտելու դեպքում էլեկտրաէներգիայի թերամատակարարման ժամանակը և պատճառները որոշվում են Վաճառողի և Գնորդի օպերատիվ փաստաթղթերով և (կամ) գրանցող սարքերի տվյալներով ու արձանագրվում երկկողմանի ակտով.
3.2.4. թույլ չտալ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառում և հաշվառքի խախտում` սպառումն առանց հաշվառքի սարքի կամ վերջինիս սարքավորման հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով, սպառումը հաշվիչի կողանցումով, հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի տեխնիկական պայմանների խախտումներով (հաշվառքի սարքերի կապարակնիքների պոկում կամ խախտում, հաշվիչի միացման սխեմայի փոփոխում, էլեկտրաընդունիչների միացում, հաշվիչի սկավառակի արհեստական արգելակում և հաշվառքն աղավաղող այլ միտումնավոր խախտումներ).
3.2.5. հատուցել 3.2.4. կետում թվարկված էլեկտրաէներգիայի հաշվառքի խախտումների հետևանքով Վաճառողի չհաշվառված էլեկտրաէներգիայի համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով.
3.2.6. ապահովել անհրաժեշտ պայմաններ սույն Պայմանագրի 3.1.4. կետի պահանջների կատարման և Վաճառողի` վթարային իրավիճակում հայտնված սարքավորումների սահմանված կարգով նորոգման նպատակով հանելու համար.
3.2.7. չխոչընդոտել Վաճառողի լիազորած ներկայացուցչի մուտքն իր էլեկտրատեղակայանքներ` հաշվառքի սարքերի զննման, ցուցմունքների գրառման կամ էլեկտրատեղակայումներում սահմանված կարգով տարանցիկ գծերի փոխանջատումներ և ստուգումներ կատարելու համար.
3.2.8. ապահովել իր տարածքում տեղադրված` իր և ենթասպառողների առևտրային հաշվառքի սարքերի անձեռնմխելիությունը.
3.2.9. Վաճառողի կողմից սահմանված կարգով անջատված և կապարակնքված էլեկտրատեղակայանքները չմիացնել գործող ցանցին` առանց Վաճառողի գրավոր թույլտվության:
______________
* պայմանագրի կետերում շեղատառ նշումները վերաբերվում են միայն 1000Վ և բարձր լարման բաժանորդներին.