Հոդված 5. Կողմերի պատասխանատվությունը
Հոդված 5. Կողմերի պատասխանատվությունը
5.1. Վաճառողի.
5.1.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու հետևանքով Գնորդի կրած վնասը հատուցում է Վաճառողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5.1.2. Գնորդից անկախ պատճառով էլեկտրաէներգիայի թերմատակարարման դեպքում (Պայմանագրով չնախատեսված անջատումներ կամ սահմանափակումներ, նորոգման փոխհամաձայնեցված կարգի խախտում, սարքավորումների վնասվածք և այլն, որոնք կապված չեն սույն Պայմանագրի 7.3. կետով նախատեսված հանգամանքների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված էլեկտրամատակարարման դադարեցումների ու սահմանափակումների հետ) Վաճառողը թերմատակարարման յուրաքանչյուր դեպքի համար վճարում է տուգանք`
____________________________________________________________
սույն պայմանագրով սահմանված կարգով և չափով (գրել կարգը
____________________________________________________________
և չափը), բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ոչ ավել
____________________________________________________________
____________________________________________________________
5.1.3. իր պատասխանատվության տակ գտնվող Գնորդի հաշվառման սարքերի բնականոն աշխատանքի, նրանց տեխնիկական վիճակի, այդ թվում Գնորդի դրած կապարակնիքների կամ հաշվառքի միտումնավոր խախտումների դեպքում Վաճառողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե սույն Պայմանագրի 10-րդ հոդվածում այլ բան չի սահմանված:
5.2. Գնորդի.
5.2.1. Գնորդը պատասխանատվություն է կրում միայն այն հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանման համար, որոնք տեղադրված են իր տեղակայանքներում: Այդ հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերը կատարում է Վաճառողը, իսկ պլանով չնախատեսված դեպքերում (հաշվառքի սարքերի վնասվածք, խափանում և այլն) համապատասխան ծախսերը կատարում է Գնորդը.
5.2.2. Սույն Պայմանագրի N 1 հավելվածում հաստատված հզորության պայմանագրային մեծության (ներառյալ 7.5. կետով սահմանված փոփոխությունը) 10 %-ը գերազանցելու դեպքում Գնորդը ենթարկվում է պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.3. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: