Հոդված 7. Լրացուցիչ պայմաններ
Հոդված 7. Լրացուցիչ պայմաններ
7.1. Առևտրային հաշվառքի սարքերն ու դրանց միացման շղթաները կապարակնքում են Կողմերը և ստուգում սահմանված կարգով:
7.2. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`
7.2.1. հաճախությունը` Ազգային էլեկտրական ցանցի ԿԿԾ-ում տեղակայված գրանցող հաճախաչափով.
7.2.2. լարումը` Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերում (ցանկը նշվում է N 2 հավելվածում) տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով կամ օպերատիվ փաստաթղթերում գրառումների հիման վրա:
7.3. Էներգահամակարգի վթարային իրավիճակներում վաճառողն իրավունք ունի սահմանափակել Գնորդի էլեկտրաէներգիայի և հզորության չափաքանակները` սույն Պայմանագրի N 1 հավելվածում բերված սահմաններում, ԷՕԿ-ով սահմանված կարգով:
7.4. Գնորդը յուրաքանչյուր տարի, մինչև դեկտեմբերի 31-ը, Վաճառողին է ներկայացնում էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի և էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձանց տվյալները (պաշտոնը, անունը, ազգանունը, հեռախոսահամարները): Փոփոխությունների դեպքում _______ -օրյա ժամկետում Գնորդը այդ մասին գրավոր տեղեկացնում է Վաճառողին:
7.5. Գնորդին իրավունք է վերապահվում մինչև տվյալ ամսվա 15-ը Վաճառողին ներկայացնել հայտ` էլեկտրաէներգիայի և հզորության հաջորդ ամսվա պայմանագրային մեծությունների փոփոխման մասին: Տասնօրյա ժամկետում Վաճառողի կողմից մերժում չստանալու դեպքում հայտագրված մեծությունները ստանում են պայմանագրային մեծությունների ուժ: