Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Էլեկտրաէներգիայի քանակի չափումը և վճարման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Էլեկտրաէներգիայի քանակի չափումը և վճարման կարգը

4.1. Առք ու վաճառքի էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Վաճառողի և Գնորդի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետ(եր)ում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:

Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի տեղադրման վայրը բերվում են սույն Պայմանագրին կից հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտում (հավելված 2):

4.2. Էլեկտրաէներգիայի ծախսի հաշվառման ժամանակահատված է համարվում հաշվարկային ամիսը: Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը ժամը _______ - ին Վաճառողի և Գնորդի էլեկտրաէներգիայի առուվաճառքի պատասխանատու անձինք կազմում են էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի երկկողմ ակտ` ԷՕԿ-ով սահմանված կարգով:

4.3. Առևտրային հաշվիչները Կողմերի հաշվեկշռային պատկանելության բաժանման սահմանից (սահմանազատման կետից) դուրս տեղադրելու դեպքում Գնորդի էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը որոշելու համար առևտրային հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում) է հաշվիչների տեղադրման և Կողմերի հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի կորստի չափը: Էլեկտրաէներգիայի կորուստի սահմանված կարգով հաշվարկը կատարում է վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:

4.4. Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվիչները պետք է լինեն 2.0 -ից ոչ ցածր ճշտության դասի: Առևտրային հաշվիչների միացման համար նախատեսված հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորները պետք է լինեն _______ -ից ոչ ցածր ճշտության դասի, լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաները միացնող հաղորդալարերում լարման անկումը չպետք է գերազանցի անվանական (նոմինալ) լարման ________ %-ը, հոսանքի տրանսֆորմատորների փոխարկման (տրանսֆորմացիայի) գործակիցը պետք է ընտրել հնարավոր նվազագույնին հավասար, հաշվի առնելով դրա ջերմակայունությունը կարճ միացման հոսանքների նկատմամբ:

4.5. Գնորդի առևտրային հաշվիչների զգայունության շեմից ցածր բեռնվածքի ռեժիմներում օգտագործված էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է ԷՕԿ-ով սահմանված կարգով:

4.6. Գնորդին թերմատակարարված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է սույն Պայմանագրի 3.2.3. հոդվածով սահմանված կարգով արձանագրված թերմատակարարման փաստացի ժամանակով և հաշվարկայինին նախորդող ամսվա միջին հզորությամբ: Վերջինս որոշվում է հաշվարկայինին նախորդող ամսում ծախսված էլեկտրաէներգիայի և աշխատանքային ժամերի ընդհանուր թվի քանորդով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։