Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածում՝
Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:».
3) 5-րդ մասի 6-րդ կետի «4-րդ» բառը փոխարինել «6-րդ» բառով.
4) 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև մարզաառողջարարական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.»: