Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի (այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:».
2) 5-րդ մասը «գործունեություն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի» բառերով: