Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «օգոստոսի 20-ից մինչև 30-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են՝
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.
3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:»: