Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.».

2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14) նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով.».

3) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) նախադպրոցական ծառայություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա.».

4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան, որին նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին և 17.2-րդ կետերով.

«17.1) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, ուսումնադաստիարակչական գործընթացներին աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.

17.2) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական և ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետևանքով երեխան իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.».

6) 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։