Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «վերապատրաստված և» բառերը.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:».
3) 4-րդ մասի «Վերապատրաստման, քննությունների և հավաստագրման ընթացակարգերը» բառերը փոխարինել «Հավաստագրման ընթացակարգերը» բառերով.
4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կազմում և համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, որոնց համար հիմք են Կառավարության որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.»: