Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետի «համար վերապատրաստման և հավաստագրման» բառերը փոխարինել «տրամադրման» բառով.
2) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) երաշխավորում է կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերը.».
4) 12-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկը և պաշտոնների նկարագիրը.
13) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը.».
5) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) նախադպրոցական կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով իրականացնում է փորձնական ծրագրեր.».
7) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեից հավելավճար տրամադրելու կարգերը:»: