Հոդված 2
Հոդված 2
Սակագնային առանձնաշնորհումների համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկը հաստատվում է Հանձնաժողովի կողմից:
Այս ցանկում ներառվում են այն երկրները, որոնք Համաշխարհային բանկի կողմից չեն դասակարգվել որպես եկամտի բարձր մակարդակով երկրներ:
Այն երկիրը, որը Համաշխարհային բանկի կողմից չի դասակարգվել որպես եկամտի բարձր մակարդակով երկիր, կարող է չներառվել նշված ցանկում կամ հանվել դրանից հետևյալ դեպքերում`
երկիրը հասել է եկամտի այն մակարդակին, որը Համաշխարհային բանկի կողմից սահմանվում է որպես բարձր,
այդ երկրից վերջին երկու տարիների ընթացքում արտաքին տնտեսական գործունեության Միասնական ապրանքային անվանացանկի ամենամեծ արժեքային ծավալը ունեցող հինգ խմբերի ապրանքների ներկրման ծավալը հավասար է կամ գերազանցում է առանձնաշնորհումների համակարգից օգտվող երկրներից այդ ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալի 75 տոկոսը,
տվյալ երկիրն իրականացնում է անբարյացակամ գործողություններ, ինչպիսիք են՝ Կողմ պետությունների կամ Կողմ պետությունների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց տնտեսական շահերի բազմակի խախտումը, այդ թվում՝ այն գործողությունները, որոնք անհիմն փակում են այդ Կողմ երկրների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց մուտքը տվյալ երկրի շուկա կամ ցանկացած այլ կերպ անհիմն խտրականություն են դրսևորում Կողմ երկրների ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց նկատմամբ,
առկա են թմրանյութերի արտահանման կամ տարանցման վերահսկողության լուրջ թերություններ,
երկիրը չի հետևում փողերի լվացման դեմ պայքարի միջազգային պայմանագրերին: