Հոդված 4
Հոդված 4
Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ծագած և ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, հաստատվում է Հանձնաժողովի կողմից:
Սույն ցանկի ապրանքային դիրքերի քանակը չի կարող գերազանցել Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ենթադիրքերի ընդհանուր քանակի 20 տոկոսը:
Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը հաստատում է առավել թույլ զարգացած երկրներից ծագած և ներմուծվող այն ապրանքների լրացուցիչ ցանկը, որոնց ներմուծման ժամանակ տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ:
Սույն ցանկի ապրանքային դիրքերի քանակը չի կարող գերազանցել Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ենթադիրքերի ընդհանուր քանակի 5 տոկոսը: