Հոդված 7
Հոդված 7
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու, դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը սահմանվում է «Մաքսային միության իրավապայմանագրային բազայի ձևավորմանն ուղղված միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու և դրանց միանալու կարգի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությամբ:
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2008 թվականի դեկտեմբերի 12-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է ավանդապահի մոտ, որը, մինչև իր գործառույթները Հանձնաժողովին փոխանցելը, Եվրասիական տնտեսական համայնքի ինտեգրման հարցերով կոմիտեն է:
Ավանդապահը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի սույն Արձանագրության հաստատված պատճենը:
(սույն արձանագրությունը 29.05.2014 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» պայմանագրի 102 հոդվածի համաձայն ունի անցումային դրույթ)
Բելառուսի
Հանրապետության
Կառավարության կողմից
(ստորագրություն) Ղազախստանի
Հանրապետության
Կառավարության կողմից
(ստորագրություն) Ռուսաստանի
Դաշնության
Կառավարության կողմից
(ստորագրություն)