Հոդված 19. Փրկարար ուժերի և փրկարարական կազմավորումների գործունեության նկատմամբ հսկողությունը
Հոդված 19. Փրկարար ուժերի և փրկարարական կազմավորումների գործունեության նկատմամբ հսկողությունը
1. Փրկարար ուժերի և փրկարարական կազմավորումների գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը դրանք ընդգրկելու նպատակով լիազոր մարմինը վարում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան:
3. Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները լիազոր մարմին տեղեկություններ են ներկայացնում իրենց ենթակայության տակ գործող փրկարարական կազմավորումների մասին:
Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փրկարարական կազմավորումների մասին տեղեկությունները լիազոր մարմին է ներկայացնում իրավաբանական անձանց գրանցում կատարող պետական կառավարման մարմինը:
4. Փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը: