Հոդված 14. Փրկարարները
Հոդված 14. Փրկարարները
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փրկարարի կարգավիճակ են ձեռք բերում որակավորման արդյունքում: Փրկարարները տալիս են փրկարարի երդում, որի տեքստը և երդման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Փրկարարներին տրվում են որակավորման հետևյալ դասերը՝
ա) միջազգային կարգի փրկարար.
բ) առաջին կարգի փրկարար.
գ) երկրորդ կարգի փրկարար.
դ) երրորդ կարգի փրկարար.
ե) փրկարար:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փրկարարի կարգավիճակ շնորհելիս նրան տրվում է վկայական, փրկարարի գրքույկ, փրկարարի անվան, ազգանվան, արյան խմբի և անձնական կարգի նշումով մետաղյա ժետոն, որոնց կանոնադրությունը, ձևը և տրման կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
Փրկարարի գրքույկում ամրագրվում են փրկարարի` սույն օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները: