Հոդված 5. Փրկարար ուժերի ստեղծումը
Հոդված 5. Փրկարար ուժերի ստեղծումը
1. Փրկարար ուժերն ստեղծվում են՝
ա) որպես մասնագիտացված ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի.
բ) որպես կամավոր ուժեր` որոնողափրկարարական, լեռնափրկարարական, ձյունափրկարարական, գազափրկարարական, հակահրդեհային, բուժսանիտարական, ջրափրկարարական և այլ բնույթի:
2. Մասնագիտացված փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից՝ հանրապետական փրկարար ուժերը, պետական կառավարման տարածքային մարմինների կողմից՝ մարզային փրկարար ուժերը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ միջհամայնքային և համայնքային փրկարար ուժերը, կազմակերպությունների կողմից` այլ փրկարար ուժերը:
3. Կամավոր փրկարարական կազմավորումները ստեղծվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: