Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐ

Հոդված 8. Փրկարար ուժերի համալրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Փրկարար ուժերի համալրումը

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից ստեղծված փրկարար ուժերի համալրումը կատարում է այդ ուժերն ստեղծող մարմնի ղեկավարը:

2. Մասնագիտացված փրկարար ուժերում և փրկարարների պատրաստման հաստատություններում որպես փրկարար ընդունվում են խաղաղ ժամանակ շարային զինվորական ծառայությանը պիտանի զինծառայողների համար սահմանված առողջական չափանիշներին համապատասխանող անձինք:

3. Փրկարարական աշխատանքների անմիջական կատարմանը ներգրավվում են փրկարարական ուսուցում անցած և ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից որակավորված անձինք:

4. Փրկարար ուժերում փրկարար ընդունելիս նրա հետ կնքվում է փրկարարական ծառայության պայմանագիր, որտեղ նշվում են աշխատանքի առանձնահատկությունները և ռեժիմը, աշխատանքի վարձատրության կարգը և չափը, սոցիալական արտոնությունները և երաշխիքները, փրկարարի վրա դրված խնդիրները, պարտականություններն ու այլ դրույթներ:

(8-րդ հոդվածը փոփ. 16.12.22 ՀՕ-472-Ն)

(16.12.22 ՀՕ-472-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։