Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2023-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3.1. Փոստային կապի գործունեության տեսակները

գործել է մինչև 2023-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.1. Փոստային կապի գործունեության տեսակները

1. Փոստային կապի գործունեության տեսակներն են փոստային կապի, սուրհանդակային կապի և էքսպրես փոստային կապի ծառայությունները:

2. Փոստային կապի ծառայություններ չեն համարվում`

1) փոստային առաքանու փոխադրումը` առանց ընդունման, մշակման և հանձնման գործառույթների.

2) ինքնաառաքումը՝ անմիջապես ուղարկողի կողմից փոստային առաքանու հանձնումը և այդպիսի հանձնմանը նախորդող և դրա հետ կապված գործողությունները: Իրավաբանական անձի դեպքում ինքնաառաքում է համարվում այն առաքումը, որն իրականացնում են այդ իրավաբանական անձի աշխատակիցները նույն իրավաբանական անձի համար:

(3.1-ին հոդվածը լրաց. 11.05.11 ՀՕ-157-Ն, խմբ. 24.05.23 ՀՕ-182-Ն)

(24.05.23 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։