Հոդված 4. Փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները
Հոդված 4. Փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները
Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքներն են՝
ա) փոստային կապի կամ սուրհանդակային կապի հաղորդակցության ազատության և գաղտնիության ապահովումը.
բ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիության, հասանելիության և ոչ խտրական փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման ապահովումը.
գ) փոստային առաքանիների տարանցման ազատության և փոստային կապի բնագավառում միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման ապահովումը.
դ) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարության ապահովումը.
ե) փոստային կապի կառավարելիության և հուսալիության ապահովումը.
զ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցողի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման կենսունակ և կայուն ապահովումը:
(4-րդ հոդվածը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն, խմբ., լրաց. 24.05.23 ՀՕ-182-Ն)
(24.05.23 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)