Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2023-11-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3.2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները

գործել է մինչև 2023-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները

1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են մինչև երկու կիլոգրամ քաշով ներհանրապետական հասարակ, գրանցված նամակագրական թղթակցության ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:

2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են՝

1) հասարակ նամակագրական թղթակցության՝ նամակների, փոստային բացիկների, փաթեթների և փոքր փաթեթների առաքման ծառայությունները.

2) գրանցված նամակագրական թղթակցության՝ նամակների, փոստային բացիկների, փաթեթների և փոքր փաթեթների առաքման ծառայությունները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը: Այն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորությունը պատվիրակում է փոստային կապի ազգային օպերատորին:

4. Փոստային կապի ազգային օպերատորը ներհանրապետական փոստային առաքանիների առաքումն իրականացնում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած հասանելիության պահանջներին համապատասխան:

5. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցվում են փոխհատուցվող հրապարակային պայմանագրի հիման վրա:

6. Փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրային հիմունքներով ապահովում է այլ փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի ոչ խտրական մուտքը իր ենթակառուցվածքներ:

(3.2-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-182-Ն)

(24.05.23 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։